Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանների, քննիչների ու ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողների կողմից Երևանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած ու հայտնաբերված 20-ամյա զինծառայողը կալանավորվեց

12:15, կիրակի, 20 մայիսի, 2018 թ.
Ոստիկանների, քննիչների ու ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողների կողմից Երևանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած ու հայտնաբերված 20-ամյա զինծառայողը կալանավորվեց

Երեկ՝ մայիսի 19-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն բաժնի ավագ քննիչ Շիրազ Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 20-ամյա Անդրեյ Խալիլյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դատավոր Արման Հովհաննիսյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Խալիլյանը, ով կասկածվում է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու համար, կալանավորվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը հնարավոր է փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչություն, քանի որ կասկածյալը ժամկետային զիծառայող է եղել:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մայիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան 11 փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից կիսակառույց շինությունում հայտնաբերվել էր 60-ամյա Գևորգ Մաթոսյանի դին՝ առանձնակի դաժան սպանության հետքերով։ Նրա դին նեխած և գլխի շրջանում ջախջախված վիճակում է եղել։ Ոստիկանները, քննիչներն ու ռազմական ոստիկանության ծառայողները նշած զարհուրելի սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին էին բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Անդրեյ Խալիլյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ժամկետային զինծառայող է եղել, ծառայության է գտնվել Արցախի Հանրապետության զորամասերից մեկում, սպանությունը կատարելու օրը նա օրինական կարճաժամկետ արձակուրդի էր եղել ու սպանությունը կատարել էր ապրիլ ամսին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա այդ օրը նաև նռնակ էր նետել նույն հասցեի բնակչի վրա, որի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացել օրեր անց, քանի որ վիրավորում ստացած քաղաքացին, ով սպանվածի ընկերն է եղել ու ժամանակին իրար հետ դատապարտված են եղել, կատարվածի մասին չէր տեղեկացրել իրավապահների, իսկ սպանության կասկածանքով ձերբակալված Ա. Խալիլյանը հաշվառված է Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասում, սակայն բնակվում էին սպանվածի տանը, քանի որ նրա խորթ հայրն ու սպանվածը թույլ էին տվել, որպեսզի նա նույնպես բնակվի իրենց հետ։

Քննիչի որոշմամբ կասկածյալ Ա. Խալիլյանը ձերբակալվել էր։ Նա հայտնել էր, որ սպանությունը կատարել է այդ օրը, երբ նռնակ է նետել խորթ հոր ուղղությամբ և իր զոհին անասնագոմում սպանել է կացնի մի քանի հարվածով։ Սպանության կասկածանքով կալանավորված՝ 20-ամյա Անդրեյ Խալիլյանն է:

Դաժան սպանություն Երևանում
Դաժան սպանություն Երևանում
14164 | 3
Facebook