Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Յուրաքանչյուր դատավոր, ով կփորձի կաշառքով հարց լուծել, իր հետևից գալու են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

18:00, շաբաթ, 19 մայիսի, 2018 թ.
«Յուրաքանչյուր դատավոր, ով կփորձի կաշառքով հարց լուծել, իր հետևից գալու են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Դատական համակարգում կան մի շարք խնդիրներ, որոնցից ամենկարևորը կոռուպցիան է: Դատավորները և դատարանները պետք է ձերբազատվեն այդ երևույթից: Յուրաքանչյուր դատավոր, ով փորձի կաշառքով հարց լուծել, իր հետևից գալու են: Պետք է փակել կաշառքով հարց լուծելու սովորությունը: Որևէ իշխանավոր, ով կփորձի կաշառքով հրահանգ տալ, պատժվելու է:

Դատավորները թող գործեն իրենց լիազորությունների շրջանակում: Նրանք պետք է կայացնեն օրինական և օբյեկտիվ դատավճիռ: ՀՀ-ում որևէ մեկն իրավունք չունի դատական գործերին միջամտել, նույնիսկ համակարգի ներսի մարդիկ»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանն ունենալու է անկախ դատական համակարգ: «Բաղրամյան 26-ից որևէ հրահանգ տվող չի լինելու, իսկ հրահանգ տվողները կպատժվեն օրենքի բոլոր խստությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

12602 | 10
Facebook