Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սերժ Սարգսյանի պարտիան գտնվում է էնդշպիլում». Արթուր Սաքունց

00:10, կիրակի, 20 մայիսի, 2018 թ.
«Սերժ Սարգսյանի պարտիան գտնվում է էնդշպիլում». Արթուր Սաքունց

Սերժ Սարգսյանի պարտիան գտնվում է էնդշպիլում, և պետք է պատրաստվի վերջնական և անվերապահ կապիտուլիացիայի, որը ենթադրում է գտնել համարժեք փաստաբանական ծառայություն իր՝ որպես մեղադրյալի շահերը պաշտպանելու համար ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործած պետական հանցագործությունների հիմքով հարուցված քրեական գործի շրջանակներում, այլ պաշտոնատար անձանց որպես մեղադրյալների հետ միասին։

Իսկ ՀՀԿ֊ի ներկայացուցիչները, մինչև ՀՀ արդարադատության կողմից իրենց անփոխարինելիի, կուսակցության հոր, միակի նկատմամբ իրավական գնահատականը տալը գոնե բարոյական պատասխանատվության զգացում և գիտակցություն պետք է ունենան լռելու և սսկվելու։

Ինչո՞ւ։

Որովհետև Սերժ Սարգսյանի և հետևաբար ՀՀԿ֊ի գործադիր իշխանությունից հեռանալու մասին հայտարարությունը ողջ Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս միահամուռ և անթաքույց ուրախությամբ, աննկարագրելի զանգվածային և համաժողովրդական տոնախմբությամբ է ընդունվել։

Այսպիսին է եղել ՀՀ քաղաքացիների գնահատականը Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանությանը, որին անպայման կհետևի նաև համապատասխան իրավական գնահատականը՝ անկասկած։

17287 | 4
Facebook