Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» ներկայացնում է «Հարցրու Coca-Cola-ին» ինտերակտիվ հարթակը

19:20, ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ.
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» ներկայացնում է «Հարցրու Coca-Cola-ին» ինտերակտիվ հարթակը

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» ներկայացրել է իր նոր «Հարցրու Coca-Cola-ին» հարթակը, որը միտված է սպառողներին օգնելու գտնել ընկերության ապրանքների, պատմության և գործունեության մասին վստահելի տեղեկատվություն: www.ask.coca-cola.am կայքում ոչ միայն կարելի է գտնել ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները, այլ նաև օգտատերերին նոր հարցեր ուղղելու հնարավորություն է տալիս:

«Թափանցիկությունը մեր ընկերության առանցքային արժեքներից է: Մենք մշտապես կարևորում ենք մեր սպառողների կարծիքը և շարունակաբար ջանք գործադրում՝ նրանց հնարավորություն ընձեռելու ընկերության և ապրանքների մասին հետաքրքրող տեղեկատվություն ստանալու համար: Մեր ընկերության և Հելլենիկ Խմբի կորպորատիվ կայքերում տեղադրված է ընկերության տեղական և միջազգային գործունեության մասին ամբողջական տեղեկատվությունը, մինչդեռ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» շշալցման գործարանը բաց է այցելությունների համար՝ հյուրերին հնարավորություն տալով բացահայտել Կոկա-Կոլայի աշխարհը: Այսքանով չենք բավարարվում՝ կարճ ժամանակում մեր հյուրերի համար այդ այցելություններն էլ ավելի հետաքրքիր և բովանդակալից կդարձնենք: «Հարցրու Coca-Cola-ին» հարթակը ներկայացնելով՝ մեր սպառողներին և հետաքրքրասերներին հնարավորություն ենք տալիս իրենց հարցերի պատասխաններն ստանալ ցանկացած պահին, ցանկացած վայրից: Մեծապես կարևորում ենք նաև մեր գործընկերներից ստացվող արձագանքը, քանի որ նրանց հետ համագործակցության խթանումն ու բարելավումը մեր ընկերության առաջնահերթություններից է»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:

www.ask.coca-cola.am կայքն առաջարկում է ավելի քան 35 հարցերի պատասխաններ՝ դասակարգված «Բաղադրիչներ», «Ապրանքներ», «Որակ», «Մենք Հայաստանում», «Պատմություն», «Կայուն Զարգացում» բաժիններում, իսկ «Ուղարկիր նոր հարց» բաժինը նախատեսված է նրանց համար, ովքեր կցանկանան իմանալ ավելին:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» ներկայացնում է «Հարցրու Coca-Cola-ին» ինտերակտիվ հարթակը
5114 | 1
Facebook