Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեդվեդևը ձևավորել է նոր կառավարությունը. Շոյգուն և Լավրովը վերանշանակվել են

17:15, ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ.
Մեդվեդևը ձևավորել է նոր կառավարությունը. Շոյգուն և Լավրովը վերանշանակվել են

Այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է իր նոր կառավարությունում նախարարների և փոխվարչապետերի անունները:

Արտակարգ իրավիճակների գերատեսչության ղեկավարի պաշտոնում ռեկորդակիր՝ 1991-2012թթ., Սերգեյ Շոյգուն կշարունակի ղեկավարել ՌԴ պաշտպանության նախարարությունը մոտակա 6 տարիների ընթացքում:

Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն պահպանել է պաշտոնը ՌԴ ձևավորված կառավարությունում: Այդ պաշտոնը նա ստացել է 2012թ.՝ փոխարինելով Անատոլի Սերդյուկովին:

ՌԴ ԱԳՆ ղեկավարի պաշտոնում վերանշանակվել է Սերգեյ Լավրովը: Լավրովը ղեկավարում է ՌԴ ԱԳՆ-ն 2004թ-ից: 2008թ. ՌԴ նախագահի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևի ընտրվելուց հետո նա վերանշանակվել էր:

Իրենց պաշտոնները պահպանել են նաև Աշխատանքի և սոցիալական պաշտպանության, Մշակույթի, Էներգետիկայի, արդարադատության, Առևտրի, Տրանսպորտի, ՆԳՆ և Առողջապահության նախարարները:

6378 | 0
Facebook