Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի շնորհավորական ուղերձը ՀՀ վարչապետին

17:10, ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ.
Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի շնորհավորական ուղերձը ՀՀ վարչապետին

Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Վիլյամ Լեյսի Սվինգի շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ.

«Ձե՛րդ Գերազանցություն,

Ինձ համար հաճելի է և պատիվ Միգրացիայի միջազգային կազմակերպության և անձամբ իմ անունից Ձեզ հղելու անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
     Միգրացիայի միջազգային կազմակերպությունը շահագրգռված է շարունակելու խորացնել Հայաստանի հետ իր գերազանց համագործակցությունը և Միգրացիոն պետական ծառայության ղեկավարության հետ համատեղ ընդլայնելու Հանրապետությունում միգրացիայի կառավարման բարեփոխումները:

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հանձնառու է աջակցելու Եվրոպական միության հետ ստորագրված Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, նաև՝ Հայաստանի քաղաքացիների, ներառյալ՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար դեպի ԵՄ վիզայի ազատականացման բանակցությունների մեկնարկին՝ միտված Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և օժանդակության կարիք ունեցող միգրանտների սատարմանը: Միգրացիայի միջազգային կազմակերպությունը պատիվ է համարում շարունակելու առկա նշանակալի համագործակցությունը՝ միգրացիայի ոլորտում ձեռքբերված արդյունքները ուղղորդելով ձեր հիանալի երկրի կայուն զարգացմանը:

Ձե՛րդ Գերազանցություն, ընդունեք խնդրեմ, Ձեր նոր պաշտոնում ամենայն հաջողության մաղթանքներս և խորին հարգանքներիս հավաստիքը»:

5959 | 0
Facebook