Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար, և ուրեմն՝ սսկվեք». Իսրայելի վարչապետի որդի

16:30, ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ.
«Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար, և ուրեմն՝ սսկվեք». Իսրայելի վարչապետի որդի

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յահիր Նեթանյահուն, թուրք-իսրայելական հարաբերությունների լարված ֆոնին Facebook-ի իր էջում Թուրքիայի վերաբերյալ գրառում է կատարել, որը մեծ աղմուկ է բարձրացրել միջազգային մամուլում, հաղորդում է Ermenihaber-ը:

«Թո՛ւրքիա, դու պատասխանատվություն ես կրում Կիպրոսում իրականացրած անհավանական վայրագությունների և այնտեղի մարդկանց տառապանքների համար։ Դու նաև պատասխանատվություն ես կրում հույն, հայ և քուրդ ժողովուրդներին ցեղասպանության ենթարկելու համար։

Թուրքերին պիտի նաև հիշեցնեմ, որ նրանք Միջին Ասիայից եկած ժողովուրդ են, որոնք ապօրինաբար զավթել են Փոքր Ասիան և Կոստանդնուպոլիսը, որոնք քրիստոնեական էին, մինչև թուրքերի գալը։ Եվ ուրեմն՝ սսկվեք»,- գրել է Իսրայելի վարչապետի որդին։ Մի քանի օր առաջ նա Instagram-ի իր էջում հայհոյել էր Թուրքիային։

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները լարվել էին վերջին օրերին Գազայի հատվածի սահմանին պաղեստինցիների և Իսրայելի բանակի միջև բախումների ֆոնին: Թուրքիան հետ էր կանչել Իսրայելից իր դեսպանին, արտաքսել հյուպատոսին, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Իսրայելի գործողությունները ցեղասպանություն էր անվանել: Երեկ էլ Իսրայելի Քնեսեթի պատգամավորները հանդես էին եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով:

9192 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am