Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սերժիկը տակից է ձայն հանում». Արթուր Հայրապետյան

14:45, ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ.
«Սերժիկը տակից է ձայն հանում». Արթուր Հայրապետյան

Սերժիկը տակից է ձայն հանում։ Սերժիկի տիրապետության տակ են մնում դատախազներն ու դատավորները, որոնց վերահսկում է կոմպրոմատը՝ սաբոտաժի ենթարկելով Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը։ Քաղբանտրակյալներին ազատ արձակելու գործընթացի հետ կապված, ակնհայտ է, որ սերժիկի նպատակը կոնֆլիկտ հրահրելն է՝ Նիկոլի և «Սասնա ծռեր»-ի միջև։ Հերյուրանքներ էլ՝ սերժի փեսա նյուզլրատվամիջոցների օրվա նպատակ, որտեղ անհայտ անձանց անունից, փակ նամակները դառնում են լրատվություն, բավարարելով ՀՀԿ-ի կապրիզները, որպեսզի հասարակության մի զգալի հատված, տարածի այն ստահոդ լուրերը, որը իրականում անփաստարկ է։
     Սերժիկին թվում է, որ (ուժը) իր ձեռքում է և իր չհանձնվող իժ տեսակով կփորձի հեղափոխությունը վիժեցնել։ Այն դեպքում, երբ ձեռքը փրփուրներին ձգած իր թիմով սպասում է հարմար պահի՝ արհեստական տարաձայնություններ ստեղծելով։ Մինչդեռ խելամիտ մարդն անգամ հասկանում է, որ ՀՀԿ սատկած դիակ է, որին չի փրկելու անգամ խառնակչությունը։

16449 | 5
Facebook