Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ մշակույթի նախարարն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

18:10, ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ.
ՀՀ մշակույթի նախարարն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, շրջայց կատարել, ծանոթացել թատրոնի ստեղծագործական պրոցեսների կազմակերպմանն ու աշխատանքային պայմաններին:

Շրջայցից հետո նախարարն առաջարկել է թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին անդրադառնալ ոլորտի արդի մարտահրավերներին, ձեռքբերումներին, անելիքներին: Այս համատեքստում քննարկվել են հարցեր, որոնց առանցքում օրենսդրական դաշտի, մասնավորապես՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքում առկա այն դրույթներն էին, որոնք մշակույթի ոլորտի կազմակերպությունների ստեղծագործական պրոցեսների արդյունավետ կազմակերպման համար առաջացնում են դժվարություններ և խնդիրներ:

Ամփոփելով զրույցի արդյունքները նախարարը նշել է. «Իմ աշխատանքային չորս օրերի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել և ունենալու եմ մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, որպեսզի ձևակերպենք առկա խնդիրները և հստակեցնենք լուծումների տանող մեր քայլերը: Այսօրվա մեր զրույցից ինձ համար կարևոր շեշտադրում է օրենսդրական դաշտի փոփոխությունների կարևորության առաջնահերթությունը»:

8420 | 0
Facebook