Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

2018-2019-ին նախատեսվում է փրկել ևս 30-40 գորշ արջ. ՎիվաՍել-ՄՏՍ

13:05, ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ.
2018-2019-ին նախատեսվում է փրկել ևս 30-40 գորշ արջ. ՎիվաՍել-ՄՏՍ

Մայիսի 17-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող արջերի փրկության լայնածավալ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում լրագրողների հետ:

2016թ-ից սկսած FPWC-ին իր միջազգային գործընկեր Կենդանիների միջազգային փրկարար կազմակերպության հետ իրականացնում է Արջերի փրկման լայնածավալ ծրագիր ՀՀ-ում: 2017թ-ին Հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՀՀ տարածքում անազատության մեջ պահվում է շուրջ 80 կարմիրգրքային գորշ արջ: Կենդանիները պահվում են ինքնաշեն վանդակներում ռեստորանների, գազա-բենզալցակայանների, հյուրանոցների հարևանությամբ, տնամերձ տարածքներում՝ այցելուներին զվարճացնելու առաքելությամբ, առանց կենդանաբուժական խնամքի, անհրաժեշտ սննդակարգի և տեսակին համապատասխան կենսապայմանների:

2018-2019-ին նախատեսվում է փրկել ևս 30-40 գորշ արջ. ՎիվաՍել-ՄՏՍ
2018-2019-ին նախատեսվում է փրկել ևս 30-40 գորշ արջ. ՎիվաՍել-ՄՏՍ

2017թ. նոյեմբերից առ այսօր Հիմնադրամը փրկել է թվով 15 գորշ արջ, որոնք ապաստան են գտել Երևանի կենդանաբանական այգու 5 հա տարածք զբաղեցնող ազատավանդակում, իսկ մյուսները՝ տեղափոխվել Վայրի կենդանիների փրկարար կենտրոն հետագա վերականգնման և բուժման նպատակով: Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) կառուցման աշխատանքներին շարունակում է աջակցել FPWC-ի գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Փրկված արջերի մեծամասնությունն ունի լուրջ հոգեֆիզիոլոգիական խեղումներ և վարքագծային շեղումներ, ինչը տեսակին ոչ բնորոշ պայմաններում պահելու ու երկար տարիներ սխալ խնամքի արդյունք է:

2018-2019-ին նախատեսվում է փրկել ևս 30-40 գորշ արջ. ՎիվաՍել-ՄՏՍ
2018-2019-ին նախատեսվում է փրկել ևս 30-40 գորշ արջ. ՎիվաՍել-ՄՏՍ

Փրկված արջերից երկուսը՝ Զանգակն ու Բամբակը Կենտրոն են տեղափոխվել դեռ անցած տարի մայիսին, երբ Լոռու մարզային բնապահպանական տեսչությունը Հիմնադրամին ահազանգեց առանց մոր մնացած երկու արջի ձագերի մասին, որոնք գտնվել էին Փամբակ գետի շրջակայքում: Շուրջ 1 տարի Կենտրոնում անցկացնելուց հետո Զանգակն ու Բամբակը պատրաստվել են վայրի բնություն բաց թողնվելուն, որը կիրականացվի մոտ օրերս: Կենդանաբույժների պնդմամբ՝ ձագերն առողջ են և կարող են ինքնուրույն կյանք վարել, թեպետ նրանց տեղաշարժը բնության մեջ դեռ 12 ամիս կվերահսկվի ռադիոընդունիչ վզկապների միջոցով:

«Անազատ պայմաններում պահված, խեղված արջերի վերականգնումը պահանջում է շատ լուրջ մասնագիտական աշխատանք և ներդրումներ, ու չի երաշխավորում այդ արջերի լիարժեք վերականգնումը: Այս առումով թե կենդանաբանական այգու, թե Հիմնադրամի դիրքորոշումը շատ կոշտ է՝ մենք դեմ ենք ցանկացած տեսակի վայրի կենդանու պահմանը մարդու կողմից, դա կարող է լինել միայն Կենդանաբանական այգու ձևաչափով, որն անհրաժեշտաբար կունենա կրթական ծրագրային բաղադրիչ»,- ասում է FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

«Մենք FPWC հիմնադրամի հետ աշխատում ենք վաղուց` Հայաստանի տարածքում անազատության մեջ գտնվող արջերի փրկման ծրագրով, և պատրաստակամ ենք էլ ավելի ինտենսիվ համագործակցել Հայաստանի նոր կառավարության հետ խնդրին երկարատև և կայուն լուծում տալու համար, որը կապահովի արջերի հետագա բարեկեցությունը Հայաստանում. այս տարի նախատեսում ենք ավելացնել մեր ֆինանսական ներդրումները, որի մի մասը կարծում եմ կուղղորդենք նաև Երևանի կենդանաբանական այգուն` արջերի ապաստարանն ընդլայնելու համար»,- ասում է Կենդանիների միջազգային փրկարար կազմակերպության տնօրեն Ալան Նայթը։

«Մեր համագործակցությունը FPWC հիմնադրամի հետ շարունակում է աճել երկրաչափական պրոգրեսիայով, որի շնորհիվ մենք ունենք նաև այնպիսի գործընկեր ինչպիսին է Կենդանիների միջազգային փրկարար կազմակերպությունը: Հավելեմ, որ գրեթե նույն ժամանակահատվածում սկսվել է «ՀՀ կենդանական աշխարհի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որը կարծում եմ կներկայացվի ԱԺ հաստատման արդեն աշնանը: Օրենքը շատ խիստ կարգավորումներ է նախատեսում վայրի կենդանիների պահման համար և ենթադրում պետական վճարումների համակարգ՝ հատուկ բացված ֆոնդի հաշվին: Պետությունը լինելու է այս ծրագրի կողքին, և աջակցելու է Հիմնադրամին համապատասխան աշխատանքներ տանելու արջերին ապօրինի պահողների հետ, որպեսզի վերջիններս կամովին հանձնեն իրենց տիրապետության տակ գտնվող արջերին, և վերացնենք վայրի կենդանի պահելու այս սովորույթը»,- ասում է ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը։

2018-2019-ին նախատեսվում է փրկել ևս 30-40 գորշ արջ. ՎիվաՍել-ՄՏՍ
2018-2019-ին նախատեսվում է փրկել ևս 30-40 գորշ արջ. ՎիվաՍել-ՄՏՍ

     Այս տարի արջերի փրկման ծրագիրը կշարունակվի, 2018-2019թթ. ընթացքում նախատեսվում է փրկել թվով ևս 30-40 գորշ արջ նախքան «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում բարեփոխումների փաթեթի վերջնական ընդունումը, որը հնարավորություն կտա ապահովել խնդրի տրամաբանական հանգուցալուծումը։

| | |
1672 | 0