Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սեփական տանիք ունենալու՝ մարզերի բնակիչների երազանքը կիրականացվի նաև 2018 թվականին. ՎիվաՍել-ՄՏՍ

11:15, ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ.
Սեփական տանիք ունենալու՝ մարզերի բնակիչների երազանքը կիրականացվի նաև 2018 թվականին. ՎիվաՍել-ՄՏՍ

Սոցիալական բեռ դարձած հարցերի կարգավորումը թույլ է տալիս բարձրացնել ընտանիքի կյանքի որակը: Դրա անհրաժեշտությունը զգում են հատկապես մարզերում ապրողները, որոնց համար տուն կառուցելու ձգտումը դառնում է օտար ափերում լուծում փնտրելու և արտագաղթի ճանապարհը բռնելու պատճառ: Երկիրը հայրենիք պահելու համար, մինչդեռ, նրանց անհրաժեշտ է մնալ սեփական հողում և ունենալ երազելու, ապրելու և հաջողության հասնելու հավատ: Հայաստանի տարբեր մարզերում տարիներ առաջ տան խնդիր լուծած ընտանիքները փորձում են նոր նպատակներ սահմանել և հասնել դրանց իրականացմանը:

Սեփական տանիք ունենալու՝ մարզերի բնակիչների երազանքը կիրականացվի նաև 2018 թվականին. ՎիվաՍել-ՄՏՍ
Սեփական տանիք ունենալու՝ մարզերի բնակիչների երազանքը կիրականացվի նաև 2018 թվականին. ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրը, տարիների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը. կառուցվել կամ վերանորոգվել են տներ՝ 56 համայնքի 150 ընտանիք համար: Ծրագիրը շարունակության իրավունք է վաստակել նաև 2018 թվականին: Կողմերը ստորագրել են ընթացիկ տարվա պայմանագիրը:

Սեփական տանիք ունենալու՝ մարզերի բնակիչների երազանքը կիրականացվի նաև 2018 թվականին. ՎիվաՍել-ՄՏՍ
Սեփական տանիք ունենալու՝ մարզերի բնակիչների երազանքը կիրականացվի նաև 2018 թվականին. ՎիվաՍել-ՄՏՍ

«Որոշումը կայացված է, պայմանագիրը՝ ստորագրված: Մենք այս տարի ևս լինելու ենք «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողքին՝ մեր հայրենակիցների տարիների երազանքն իրականացնելու համար: Նոր մարտահրավերներն ու տնտեսական իրավիճակը պարտավորեցնում են հստակեցնել հաշվարկները, սակայն, երբ տեսնում ենք, թե ինչպես են տարիներ առաջ տան խնդիրը հաղթահարած ընտանիքները հաստատվել և վստահ նոր երազանքներ են սահմանում, ձգտում ենք օգտակար լինել՝ մեր հնարավորությունների սահմաններում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Սա մի ծրագիր է, որի արդյունքը գնահատվում է մարդկանց կյանքի որակի փոփոխությամբ, վաղվա օրվա նկատմամբ՝ նրանց աչքերում հայտնված հավատի փայլով: Թեև զգալի աշխատանք է կատարվել, սակայն տարիների համագործակցությունը մենք գնահատում ենք ավելի կարևոր արդյունքով՝ մարդկանց հոգում արթնացած հավատով»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Սեփական տանիք ունենալու՝ մարզերի բնակիչների երազանքը կիրականացվի նաև 2018 թվականին. ՎիվաՍել-ՄՏՍ
Սեփական տանիք ունենալու՝ մարզերի բնակիչների երազանքը կիրականացվի նաև 2018 թվականին. ՎիվաՍել-ՄՏՍ

Գործակցության մեխանիզմները հստակ են. ընտանիքների ընտրությունն իրականացնում է «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»՝ հաշվի առնելով նրանց սոցիալական վիճակը, ընտանիքում անչափահասների առկայությունը, բազմանդամությունը և մի շարք այլ չափորոշիչներ: Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապահովում է ֆինանսական աջակցությունը, հաճախ նաև, կամավորականության սկզբունքով շինարարական աշխատանքներին մասնակցությունը:

Սեփական տանիք ունենալու՝ մարզերի բնակիչների երազանքը կիրականացվի նաև 2018 թվականին. ՎիվաՍել-ՄՏՍ
Սեփական տանիք ունենալու՝ մարզերի բնակիչների երազանքը կիրականացվի նաև 2018 թվականին. ՎիվաՍել-ՄՏՍ

8631 | 0
Facebook