Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Հայաստանը վստահորեն շարունակում է բարելավել դիրքերը միջազգային հանրության շրջանակներում». Կարեն Հովհաննիսյան

02:10, ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ.
«Հայաստանը վստահորեն շարունակում է բարելավել դիրքերը միջազգային հանրության շրջանակներում». Կարեն Հովհաննիսյան

Անկախ ներքին քաղաքական ներկայիս ավանտյուրաների, մերթընդմերթ պոռթկումների, Հայաստանը վստահորեն շարունակում է բարելավել դիրքերը միջազգային հանրության շրջանակներում դրական դինամիկայով:
     Սա հասկանալու համար ընդամենը անհրաժեշտ է մի փոքր անալիզի ենթարկել միջազգային մեդիահոսքն ու մեդիահոսքից եկող արձագանքները...
     Երեկ Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող և նրան աջակցող խմբերը կողք կողքի պահանջում էին բառացիորեն իրար հակասող բաներ: Տեղում ներկա էին միայն շենքի պահպանությունը իրականացնող ոստիկանները, ովքեր պարզապես իրենց ծառայողական պարտքն էին կատարում ու չէին միջամտում ցուցարարների բողոքի ակցիային... Բողոքեցին, պահանջեցին ու գնացին...
     Արշակունյացում վրաններ խփեցին ու նորից բողոքի ակցիա անցկացրեցին, իրենց սահմանադարական իրավունքից օգտվեցին նորից պահանջատերեր: Այսօր վարչապետի հորդորով բոլորն էլ դադարեցրեցին իրենց բողոքի ակցիաները...
     Այս ամենը չի վրիպում միջազգային հանրության աչքից՝ առանց ուժ կիրառելու, ֆեյսբուքայն մեկ ուղիղ եթերով , ՀՀ քաղաքացիները դադարեցնում են բողոքի ակցիաները...
     Հայաստանը վերջապես դրվել է ճիշտ ուղղու վրա...

| | |
2846 | 1