Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Նիկոլ Փաշինյանը վերանշանակել է Ստեփան Մնացականյանին, ում շուրջ 20 տարի քննադատում էր». Հրանտ Բագրատյան

23:10, հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ.
«Նիկոլ Փաշինյանը վերանշանակել է Ստեփան Մնացականյանին, ում շուրջ 20 տարի քննադատում էր». Հրանտ Բագրատյան

Այսօր Ստեփան Մնացականյանը վերանշանակվել է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ի՞նչի համար։ Փաշինյանը նույնիսկ կատակել էր վիճակագրական ստի առիթով (Մարկ Տվենի խոսքերն են)։ Բայց վերանշանակել է։ Նիկոլ Փաշինյանը և «Հայկական Ժամանակ»-ը շուրջ 20 տարի քննադատում էին այդ մարդուն վիճակագրական ստերի համար։ Ավաղ… եթե այդպես է, ի՞նչ կարիք կար հեղափոխության։ Ստեփան Մնացականյանն ասել էր 7.5% աճի մասին։ Բա 7.5% աճ տված իշխանությանը վտարու՞մ են։ Հիմա ի՞նչ եք անելու։ Կամ տնտեսական ստերը շարունակվելու են, կամ էլ Փաշինյանի կառավարությունն անկում պետք է արձանագրի։
     Նոր իշխանությունները պետք է հետևողական լինեն։ Այլապես կարելի է զրոյացնել վստահության պաշարը։ Օրինակ, քանի կար, ասում էինք, որ նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ։ Հետո Նիկոլ Փաշինյանը գնաց մոտը և տեսավ մինչ այդ չտեսած թուղթը։ Է, լավ արեցիր։ Կլինի այդ թուղթը տպենք, որ բոլորը տեսնեն։ Բացի այդ, կլինի որ Արմեն Սարգսյանը կոնկրետ հաշիվ տա, թե ե՞րբ և ո՞րտեղ է հարստացել։ Սկզբից ներկայացավ որպես խոշոր գործարար, հետո հասկացավ, որ դա հարիր չէ նախկին դեսպանին և նախագահին ու ասաց, որ տղաների շնորհքն է։ Հետո հայտարարեց, որ աշխատավարձ չի ուզում։ Հետո մամուլից հուշեցին, որ եղբայր աշխատավարձ պիտի ուզես, որ պետության առաջ հաշվետու լինես, այլապես հարց է ծագում ո՞վ է քեզ վճարում։ Չ՞է որ այս մարդը նախագահ է։
     Խոսք են տվել բացահայտել մարտի 1-ը։ Խնդիրը սա է. ո՞վ է կրակելու հրաման տվել։ Վաղն էլ ս՞ա ենք պարտակելու։
     Հուսով եմ, որ այս ամենին կավելանա նախկին իշխանությունների սարքած մազութի գործը։ 3 տարի քաշքշելուց հետո, տեսնելով որ իմ մասով նման գործ չկա (դա էր պակաս, չ՞է որ ես եմ լուծել 24-ժամյա հոսանքի մատակարարման խնդիրը) մի կողմ քաշվեցին. նյարդերս ուտելուց հետո։ Դրանից հետո դիմել եմ դատախազություն. եթե գործ չկա, ապա դատեք այդ մի քանի կլյաուզնիկին։ Դատախազն ինձ գրեց, որ այդ կլյաուզնիկները բացատրություն են գրել, որ կատակ են արել։ Իսկ ինձ հնարավորություն չտրվեց այս ամենը Հ1-ով հայտարարելու։ Բայց այստեղ էլ պատվիրատու կար։ Ո՞վ էր։

17589 | 5
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
hayamet
hayamet 00:08, 18.05.2018
Es el ho es chem asum ??????
Es hamestoren lrum em u ushadir hrevum ????
Akamaits mtqovs antsav
Ba vor brni u ahavor chatibekyanin el mi pashton ta
Ba menq el korox enq lrel ??????
Dzhvar te karoxananq lrel
Mtatsum em u apsosum
aaa
aaa 11:28, 18.05.2018
հայամետ երեվի դու տեխյակ չես,թե եդ բագրատոխլին 92 -ից մինչև 95 թվերը ինչ ոին զոին խաղաց ժողովրդի գլխին։ այն էլ էն ցուրտ ու մութ տարիներին ։ սրանք ավելի դաժան ձևով մարդկանց թալանեցին։ սրանց վախտով երկրից փախնողների թիվն ավելի մեծ էր բանկերում եղած գումարները թալանեցին, գումար պահանջող ժողովրդին էլ մեջտեղի մատ էին ցույց տալիս.. սա լեվոնական տականքներիցա։