Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լևոն Տեր-Պետրոսյանը և Վլադիմիր Կազիմիրովը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ քննարկում են անցկացրել

16:05, հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ.
Լևոն Տեր-Պետրոսյանը և Վլադիմիր Կազիմիրովը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ քննարկում են անցկացրել

Մայիսի 16-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ, հայտնի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ վերջինի խնդրանքով:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաև Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր:

4932 | 3
Facebook