Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս տրամաբանությամբ վաղը կարող են և Սարդարապատի հուշահամալիրը քանդել». Հայկ Մարտիրոսյան

17:25, հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ.
«Այս տրամաբանությամբ վաղը կարող են և Սարդարապատի հուշահամալիրը քանդել». Հայկ Մարտիրոսյան

Պուրակի քանդման պատմության մեջ ամենաողբերգականն իրականում ծառերի կտրելը չէ: Դա հին շատրվանային համալիրի բարբարոսական ոչնչացումն է: Որպես հուշարձան կառուցված համալիրն անհրաժեշտ էր միայն նորոգել, իսկ պուրակը` բարեկարգել և սրճարաններից ազատել: Փոխարենը ավերվել է Հայաստանի երկրորդ հանրապետության լավագույն հուշարձաններից մեկը և տեղում պլանավորվում է բոլորովին նոր և պատմություն չունեցող շատրվանախումբ ստեղծել:
     Այս տրամաբանությամբ վաղը կարող են և Սարդարապատի հուշահամալիրը քանդել` տեղն ավելի բարձր կամար-աշտարակ բարձրացնելու մտադրությամբ:
     Հուսանք` նոր իշխանության օրոք երկրի պատմության ավերն այլևս ինքը պատմություն կդառնա:

8215 | 2
Facebook