Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Տարոնը շարունակում է պետական աշխատակիցներին ահաբեկելու իր գործելաոճը

12:35, հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ.
Տարոնը շարունակում է պետական աշխատակիցներին ահաբեկելու իր գործելաոճը

Երեկ տեղեկություններ էին տարածվել, որ Տարոն Մարգարյանի «աջակիցներին»` Ավանի, Նոր Նորքի մանկապարտեզների և դպրոցների աշխատակիցներին սպառնալիքներով ուղղորդում են դեպի քաղաքապետարան, որպեսզի վերջինները ներկայանան որպես Տարոնին աջակցող քաղաքացիներ:
     Ահա, այսօր, նույն գործելակերպը շարունակվում է: Ասում են, որ Տարոնն ու իր աջակիցները, ոգևորվելով երեկվա «հաջողություններից», այսօր նույն գործելաոճով հավաքագրում են ոչ միայն մանկապարտեզների ու դպրոցների, այլ նաև պոլիկլինիկաների աշխատողներին: Ասում են նաև, որ այսօր Տարոնի պահանջով յուրաքանչյուր հաստատության տնօրենների վրա կոնկրետ թիվ է դրված, որպեսզի նրանք ապահովեն այսօրվա ակցիայի համար:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
12884 | 7
Facebook