Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է իսրայելական բանակը Twitter-ի իր էջում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ տվյալ միջոցները ձեռնարկվել են՝ ի պատասխան Իսրայելի բանակի դիրքերի հրթիռակոծության:
«Մեր կործանիչները խոցել են Գազայի հատվածի հյուսիսում գնտվող ՀԱՄԱՍ ահաբեկչական շարժման դիրքերը: Դրանցից 4-ը կապ ունեն ահաբեկիչների ռազմական համալիրի հետ, ևս 3-ը՝ զենքի արտադրման հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: