Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Սամվել Բալասանյանը, վախենալով հեղափոխության ուրվականից, որոշել է ապահովագրել իրեն». ավագանու ընդդիմադիր անդամներ

10:50, հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ.
«Սամվել Բալասանյանը, վախենալով հեղափոխության ուրվականից, որոշել է ապահովագրել իրեն». ավագանու ընդդիմադիր անդամներ

«Կարծիքներից մեկը, որ արտահայտել են ավագանու անդամներից, հետևյալն է` «Բալասանյան դաշինքի» 10 անդամները դիմել են այդ քայլին՝ Գյումրու քաղաքապետի հորդորով: Եթե այս ամենը Ձեր նախաձեռնությամբ է եղել, ուրեմն Դուք ոչ միայն անհարգալից իրավիճակի առաջ եք դրել ձեր թիմին, այլ կրկեսի եք վերածել ամեն ինչ:

Այդ գործընթացը ոչ թե անվստահություն է, այլ մտավախություն, որ հնարավոր է առաջիկա զարգացումները, հեղափոխությունը խարխլեն ոտքերի տակի հողը, ու որոշել են Բալասանյան դաշինքի անդամներն ապահովագրել նրան: Քանի որ ՏԻՄ օրենքի համաձայն, եթե անվստահության հարց է քննարկվում, 1 տարի շարունակ հնարավոր չէ անվստահություն հայտնել քաղաքապետին ու մեր կարծիքով այս մանր հաշվարկներն են դրված նախաձեռնության հիմքում»,- Գյումրու ավագանու նիստի ժամանակ, դիմելով Սամվել Բալասանայնին, հայտարարեց ընդդիմադիր խմբակցության անդամներից մեկը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 17 անդամներից 10-ը, 1 անձ «Օրինաց երկրից» և 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանից» Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու համար ավագանու նիստ գումարելու նախաձեռնությամբ էր հանդես եկել:

Նախաձեռնող խումբը համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել Գյումրու ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանին: Ավագանու անդամները համոզված են, որ ընտրությունը շինծու է, քանի որ բալասանյանականները կրկին նախապատվությունը Սամվել Բալասանյանին են տալու:

| | |
2543 | 0