Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Շենքի 5-րդ հարկից քաղաքացի է ընկել. վիճակը կայուն ծանր է

10:15, հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ.
Շենքի 5-րդ հարկից քաղաքացի է ընկել. վիճակը կայուն ծանր է

Մայիսի 16-ին, ժամը 23:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 54/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ Է. Շ.-ը (1997թ.) ընկել է 5-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից և ստացել տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սրբ. Գր.Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:

| | |
3763 | 1