Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նաիրիտցիների ցույցը չեղարկվում է

00:55, հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ.
Նաիրիտցիների ցույցը չեղարկվում է

Նաիրիտ գործարան ՓԲԸ-ից տեղեկանում ենք, որ մայիսի 17-ին նշանակված ցույցը տեղի չի ունենալու: Այս կապակցությամբ համակարգող Արփի Թագոյանը հայտնեց հետևյալը. «Հաշվի առնելով, որ այս պահին ցանկացած ակցիա, անգամ շատ արդարացի լինելու դեպքում դիտարկվում է որպես սխալ, առայժմ ոչ տեղին, անժամանակ և շտապողական քայլ, կարծում ենք, որ պետք չի մեծաթիվ նաիրիտցիներով գնալ Կառավարության մոտ։ Որոշեցինք, որ վարչապետի հետ հանդիպման համար կարող ենք դիմել համակարգող խմբի անդամներից մի քանի հոգով, այսպիսով՝ նաիրիտցիներին զերծ պահելով հասարակության քննադատություններից, սխալ ձևավորված կարծիքներից և ջուր չլցնել համապատասխան՝ չասեմ, թե ում ջրաղացին․․

Այսպիսով, չեղարկվում է ապրիլի 17-ի մեր՝ կառավարության մոտ գնալու որոշումը։ Կգնանք մի քանի հոգով, փորձելով հնարավորություն գտնել և մի քանի րոպեով հանդիպել մեր սիրելի վարչապետին։ Հետագայում անհրաժեշտության դեպքում՝ կգրենք, թե երբ և որտեղ հավաքվենք բոլորով

Հուսով եմ, բոլորս միակարծիք ենք այս դեպքում։ Տեղեկացրեք ձեր ընկերներին, որ վաղը չգան Կառավարության մոտ»։

30736 | 2
Facebook