Թաղապետերն ու մանկապարտեզների տնօրենները իրենց աշխատակիցներին ահաբեկելով ուղարկում են քաղաքապետարան՝ Տարոնի օգտին ցույց կազմակերպելու համար
16:15, չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ.
ՀՀԿ-ն շարունակում է գործել ավանդական ոճով: Ասում են՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրահանգով մանկապարտեզների տնօրեններն ու թաղապետերը պարտադրում են մանկապարտեզների ու թաղապետարանների աշխատակիցներին գնալ Երևանի քաղաքապետարան՝ Տարոն Մարգարյանի օգտին ցույց կազմակերպելու համար. բարձրաձայնել, թե իրենք կողմ են Տարոն Մարգարյանին և չեն ուզում, որ նա հրաժարական ներկայացնի: Ըստ լուրերի՝ նրանց ասվել է ամեն կերպ լսելի դարձնել իրենց ձայնը հատկապես ուղիղ եթերների ժամանակ: