Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երազում եմ խոսել Պուտինի հետ». Վրաստանի նախագահ

14:35, չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ.
«Երազում եմ խոսել Պուտինի հետ». Վրաստանի նախագահ

«Միշտ ասել եմ, որ երազում եմ այն պահի մասին, երբ կխոսեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ... Գիտե՞ք դա ինչպես է կոչվում: Դա կոչվում է երկխոսության ժամանակակից ձև: Այդպես է ինձ հետ խոսում Լեհաստանի նախագահը, Գերմանիայի կանցլերն ու Ֆրանսիայի նախագահը»: Այս մասին ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Sputnik-ը:

Վրաստանի նախագահը նշել է, որ ցանկանում է խոսել Պուտինի հետ ոչ թե ելնելով նրա իմիջից, այլ ռուսական ընտանիքների շահերից:

«Այն քաղաքականությունը, որը մենք ձևավորել ենք Ռուսաստանի հետ իշխանության գալուց հետո, իմ կարծիքով, ճիշտ է: Մենք ասում ենք. «Մենք ձեզ ռացիոնալ երկխոսություն ենք առաջարկում»: Ի՞նչ է ռացիոնալ երկխոսությունը: Դա նշանակում է՝ եկեք նստենք և միասին խոսենք»,- ընդգծել է Վրաստանի նախագահը:

10275 | 1
Facebook