Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ

14:30, չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ.
Իսրայելը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ

Իսրայելը դադարեցրել է Թուրքիայից գյուղատնտեսական մթերքի ներմուծումը: Նման որոշում է կայացրել Իսրայելի գյուղատնտեսության նախարարությունն այն բանից հետո, երբ Թուրքիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին և արտաքսել հյուպատոսին, հաղորդում է NTV-ն:

Գյուղատնտեսության նախարար Ահմեդ Էշրեֆի խոսքով՝ թուրքական ագրարային մթերքի ներմուծման արգելքը չի ազդի Թուրքիայի վրա: Նա նշել է, որ Թուրքիան հասանելիություն ունի բազմաթիվ երկրների շուկաներում: Նա նաև հավելել է, որ եթե Իսրայելում հույս ունեն, որ դա որևէ կերպ կազդի Թուրքիայի վրա, ապա խորապես սխալվում են:

7308 | 4
Facebook