Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը

13:45, չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ.
Մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում երեկ մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը: Հեղինակավոր այս ստուգատեսին Հայաստանն ունի երեք պատվիրավ՝ գրոսմայսեր Արամ Հակոբյանը, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Կիրիլ Շևչենկոն: Արամ Հակոբյանը իր գործակցով երկրորդն է:

Համաձայն վիճակահանության՝ երեկ կայացած առաջին տուրում մրցաշարի երկու գործակից ֆավորիտները՝ Շևչենկոն և Հակոբյանը, մրցում էին միմյանց դեմ: Լարված ընթացք ունեցած պարտիան 94-րդ քայլում ավարտվեց հաշտությամբ:

Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Կիրիլ Շուբինի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը պարտվեց Նիկողոս Կաչարավային:

Անդրանիկ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Վոլոդար Մուրզինը և Արսենիյ Նեստերովը:

Այսօր տեղի կունենա մրցաշարի երկրորդ տուրը:

Արամ Հակոբյանի մրցակիցն է լինելու Սերգեյ Լոբանովը, Շանթ Սարգսյանն ուժերը կչափի Նիկողոս Կաչարավայի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը կմրցի Վոլոդար Մուրզինի հետ:

848 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am