Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Թանգարանների գիշեր»-ը Հայոց ցեղասպանության թանգարանում

17:10, շաբաթ, 19 մայիսի, 2018 թ.
«Թանգարանների գիշեր»-ը Հայոց ցեղասպանության թանգարանում

Մայիսի 19-ին Հայոց ցեղասպանության թանգարանի այցելուները, բացի հիմնական ցուցադրությունից, հնարավորություն կունենան ծանոթանալ ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրությանը:

«Հանրապետության ծնունդը» խորագիրը կրող ցուցադրությունն ընդգրկում է Հայաստանի առաջին հանրապետությանն առնչվող եզակի ցուցանմուշներ հայաստանյան և սփյուռքյան մի շարք թանգարաններից և անձնական հավաքածուներից:

Ցուցադրության մեջ ներառված հազվագյուտ ցուցանմուշների թվում են պաստառներ, հուշամեդալներ, հոբելյանական բացիկներ, եզակի հրատարակություններ, պատմական լուսանկարներ և այլն: Ներկայացված է Սարդարապատում հայտնաբերված թուրքական դրոշի ծայրակալ, հայկական բանակին և պետական խորհրդանշաններին առնչվող բացառիկ ցուցանմուշներ և այլն:

Ժամանակավոր ցուցադրության մեջ ընդգրկված են նաև ՀՑԹԻ կողմից վերջին մեկ տարվա ընթացքում ձեռք բերված նորահայտ ցուցանմուշները, որոնց շարքում բացառիկ նշանակություն ունեն բոլորովին վերջերս հայտնաբերված Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների տարհանման գործողությունը ներկայացնող ապակե նեգատիվները, որոնք Հայոց ցեղասպանութան թանգարանին է հանձնել ֆրանսիական նավատորմի «Գիշեն» հածանավի ռազմածովային սպա Լյուսիեն Բոժեի թոռնուհին՝ Ան Սուպան:

| | |
1877 | 1