Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Զինկոմիսարիատի աշխատակիցները բողոքում են օպտիմալացումից. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (լրացված)

10:45, չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ.
Զինկոմիսարիատի աշխատակիցները բողոքում են օպտիմալացումից. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (լրացված)

Երևանի, ինչպես նաև շրջանների զինկոմիսարիատների աշխատակիցները Կառավարության շենքի առջև բողոքում են օպտիմալացումից: Ցույցին կարող եք հետևել «Ազատության» ուղիղ միացմամբ: «Ռայոններում երկու, երեք աշխատող է մնացել, մի մասին կրճատել են, մյուսներին էլ տեղափոխել այլ շրջան: Օրինակ, Սևանից Մարտունի 72 կմ ո՞նց ենք գնալու: Էլ չենք ասում, որ կրճատումների հետևանքով, նախկին իշխանության որոշումով, ռայոններից պետք է 120-150 կմ կտրեն, երեխուն հասցնեն կենտրոն, տեղեկանք վերցնե՞ն»:

Քիչ առաջ նրանց մոտեցավ կառավարության ներկայացուցիչն ու հրավիրեց ներս:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է զինկոմիսարիատների մասին որոշումը հետաձգել մինչև հունիսի 21-ը։

Զինկոմիսարիատի աշխատակիցները բողոքում են օպտիմալացումից. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
| | |
4120 | 0