Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սոչի մեկնելուց առաջ դիտարկել ենք սովորական չվերթով այնտեղ հասնելու տարբերակը». Նիկոլ Փաշինյան

02:05, չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ.
«Սոչի մեկնելուց առաջ դիտարկել ենք սովորական չվերթով այնտեղ հասնելու տարբերակը». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնեց, որ ինքն ուզեցել է կառավարական ինքնաթիռից ուղիղ եթեր մտնել, որպեսզի «թափանցիկությունը հարյուր տոկոսով ապահովվեր» և ժողովուրդը տեսներ, թե ինչ է դա իրենից ներկայացնում: Սակայն տեխնիկական, թե կիրառվող անվտագության միջոցների պատճառով դա նրան չի հաջողվել: Նա խոստացավ, որ առաջիկայում ժողովրդին անպայման կցուցադրի նախագահական ինքնաթիռի ներսը:

Վարչապետը նաև հայտնեց, որ Սոչի մեկնելուց առաջ ինքը դիտարկել է սովորական չվերթով այնտեղ հասնելու տարբերակը, «սակայն, ըստ էության, հայկական ոչ մի ավիաուղի չվերթ չուներ, և հայկական ավիաուղիներ որպես այդպիսին չկան էլ»:

«Քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ ճիշտ չի, որ միջազգային նման հանդիպման մեկնենք օտարերկրյա որևէ չվերթով, մանավանդ որ մեր պատվիրակությունն էլ բազմամարդ էր, բացի այդ, ժամային խնդիրներ էին ծագում»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ժողովրդի գրպանից վճարվող այդ ուղևորության տված օգուտներն արժեին նման ծախսերի:

16532 | 0
Facebook