Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ժիրինովսկին թող իր հայրենակիցներին բացատրի». Ոսկան Սարգսյան

17:45, երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ.
«Ժիրինովսկին թող իր հայրենակիցներին բացատրի». Ոսկան Սարգսյան

Ժիրինովսկին աչքի ընկնելու, ասպարեզում մնալու համար խայտաբղետ, արտասովոր արարքներ է անում. դեղին կոստյում է հագնում, իր ընդդիմախոսի վրա բաժակով ջուր շպրտում և այլն: Նրա խոսքերը, որ հայերը կզղջան Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար, Հայաստանը բոլոր կողմից շրջապատված է, ռեսուրսներ չունի, այդ նույն՝ քաղաքական խեղկատակության շարքից է: Հայաստանը 2, ոչ թե 4 կողմից է շրջափակված, մոլիբդենի, պղնձի և այլ օգտակար պաշարներ ունի: Իսկ Հայաստանի ամենամեծ ռեսուրսը հայ մարդն է: Թող Ժիրինովսկին իր հայրենակիցներին բացատրի, թե աշխարհում ամենաշատ օգտակար պաշարներ ունեցող Ռուսաստանում ինչու մարդկանց կենսակերպը շատ ցածր է, քան Եվրոպայի երկրներում, որոնք նման պաշարներ չունեն:

11903 | 2
Facebook