Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատրա՞ստ եք պատասխանատվություն կրել Մարտի 1-ի չբացահայտման համար». լրագրողը՝ Գևորգ Կոստանյանին

16:10, երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ.
«Պատրա՞ստ եք պատասխանատվություն կրել Մարտի 1-ի չբացահայտման համար». լրագրողը՝ Գևորգ Կոստանյանին

«Որպես ՀՀ նախկին գլխավոր դատախազ, պատրա՞ստ եք պատասխանատվություն կրել այն հարցում, որ ոչինչ չեք արել Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ»,- դիմելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանին՝ հարցրեցինն լրագրողները: «Նախ, պետք է իմանաք՝ ինչ եմ արել, ինչ չեմ արել: Երբ նման հարց եք տալիս, փաստում եք, որ ոչինչ չեմ արել, իսկ դրա համար դուք բավարար հիմք չունեք, ավելին՝ ոչ մի հիմք չունեք: Թե ես ինչ գործողություններ եմ կատարել, Մարտի 1-ի թեմայով լսումներին հետևել եք, տեսաք՝ դատախազության ներկայացուցիչները ներկայացրեցին՝ ինչ են արել»: Ճշտող հարցին՝ ունե՞նք որևէ բացահայտում, պատասխանել է. «Բացահայտված լինելու ու բացահայտման ուղղությամբ որևէ բան չկատարելը տարբեր բաներ են: Եթե ինչ-որ բան դեռևս չի բացահայտվել, չի նշանակում՝ բացահայտմանն ուղղված բավարար միջոցներ չեն իրականացվել կամ իրականացվում»:

31962 | 5
Facebook