Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հեղափոխությունը ենթադրում է հեղափոխական կտրուկ գործելաոճ». Վահրամ Թոքմաջյան

12:40, երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ.
«Հեղափոխությունը ենթադրում է հեղափոխական կտրուկ գործելաոճ». Վահրամ Թոքմաջյան

Կրթության ցանկացած նախարար, եթե ցանկանում է իրոք փոխել կրթության համակարգը, ապա պետք է հարվածի կոռուպցիոն հիմնական որջերին։ Հեղափոխությունը ենթադրում է հեղափոխական կտրուկ գործելաոճ։ Այդ կոռուպցիոն որջերից մեկն էլ միասնական քննական համակարգն է։ Բացատրեմ, թե որքան միջոցներ են փոշիացվում միայն այդ համակարգի միջոցով։

Սիստեմը սկսում է գործել դպրոցից։ Ենթադրենք, հումանիտար դասարանում հավաքված է 25 սովորող, որոնք 6-8 ժամ անցնում են պատմություն, որպեսզի բարձր գնահատականներով ընդունվեն ԲՈՒՀ։ Զարմանալի փայտիկի օգնությամբ, որոշ դեպքերում տնօրեն-ուսուցիչ փոխադարձ համաձայնությամբ, այդ 25 սովորողներից 20-ը սկսում են մասնավոր պարապել ուսուցչի մոտ, ամիսը վճարելով 30000-40000 դրամ։ Այստեղ հարց. իսկ ի՞նչ է անում ուսուցիչը հիմնական հանրակրթական դասաժամերին։

Կոնկրետ պատմություն առարկայի մասով, ամեն տարի հրատարակվում է երեք հաստափոր շտեմարան։ Ըստ էության և բովանդակորեն, այդ շտեմարաններում ոչինչ չեն փոխվում։ Փոխարենը, դա հսկայական ֆինանսական բեռ է դառնում կրթական սիստեմի վրա։ Հեղինակների ֆինանսավորում, խմբագրման ծախսեր, հրատարակչական ծախսեր, սրբագրման և այլ տեխնիկական աշխատանքների ծախսեր և մեծ հաշվով էկոլոգիական խնդիրներ։ Զարմանալին այն է, որ հենց շտեմարանների հեղինակներից շատերը, իրենց կազմած հարցերով, այսպես ասած մասնավոր պարապում են։ Ուր կորավ հավասար հնարավորությունների մեկնարկային մրցակցությունը։

Բուն միասնական քննությունների ժամանակ, հսկայական միջոցներ են տրամադրվում այսպես կոչված հսկիչներին, որոնք տարբեր տեղերում վերահսկում են քննությունները։ Ըստ էության՝ ոչինչ չանելով։

Շատ դեպքերում, քննություններից մի քանի օր առաջ, ընտրյալների ձեռքում են հայտնվում քննական հարցաշարերը, իհարկե ոչ ազնիվ ճանապարհներով։ Սա արդեն իրավապահների պարզելու խնդիրն է։ Մամուլը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է դրան։

Հիմա, այս տարի, Հայաստանն ունի 4000-ից մի քիչ ավել շրջանավարտ, այն դեպքում, երբ պետական բուհերում կա ընդունելության շուրջ 20.000 տեղ (թիվը կարող է փոքր-ինչ տարբերվել)։

Հաջորդ տարի, այս միտումների դեպքում, 15.000 շրջանավարտից ավել չենք ունենալու։ Ընդունելության տեղերը ինչպես վերջին տարիներին, այս անգամ ևս գերազանցելու են։
     Սրան գումարում ենք կարիքավոր ընտանիքների երեխաների ապրած սթրեսներն ու զրկանքները և ամեն ինչ ամբողջանում է։

Փոխարենը, կարելի է խնդիրը տեղափոխել ԲՈՒՀ։ Վերահսկելը շատ հեշտ է։ Թող մարդիկ գնան, նստեն այն ֆակուլտետում, որտեղ ուզում են։ Առաջին կիսամյակի արդյունքներով, չհասցնող ուսանողներին կամ կառաջարկվի այլընտրանք նույն բուհում, կամ այլ հեռանկար։ Բազմաթիվ տարբերակներ կարելի է ունենալ ու աշխատացնել, բայց որ այս մեկը, որն այսօր գործում է։

5281 | 1
Facebook