Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Բաց նամակ՝ ՀՀ վարչապետին, ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին

18:05, երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ.
Բաց նամակ՝ ՀՀ վարչապետին, ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին

«Միացյալ Երիտասարդական Լիգա» նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին.

Մեծարգո Վարչապետ, հարգարժան ոստիկանապետ, հարգարժան Վանեցյան, արդեն մի քանի տարի ՀՀ-ում գործում է այսպես ասած սոցիալական փաթեթները, որը միտված է եղել իբրև հասարակության՝ պետական ծառայողների, և տարբեր ոլորտներում աշխատողների, բեռը թեթեվացնելու համար։

Սակայն գաղտնիք չէ, որ այն գործել է մասամբ, հայտնվելով տարբեր անձինք, կազմակերպություններ, որոնք կանխիկացրել են այդ գումարները և դրանց 60-70 տոկոսը վերադարձրել սոցիալական փաթեթի տիրոջը, իսկ մնացած մասը սեփականացրել, այդ կերպ ստեղծելով կոռուպցիոն լուրջ հանցախումբ և խաբեությամբ փորձել հարստանալ։
     Վստահ ենք, որ Դուք տիրապետում եք այդ տեղեկատվությանը առավել մանրամասն։
     Խնդրում ենք անհապաղ դադարեցնել տալ այդ ապօրինի գործունեությունը, քանի որ դա իր մեջ կրում է, ոչ միայն կոռուպցիա, այլև վնասում ՀՀ քաղաքացու արժանապատվությանը։
     Մենք առաջարկում ենք խնդրի լուծման երկու տարբերակ։
     1․ Դադարեցվում է Սոցիալական փաթեթների գործունեությունը, և դրանց դիմաց աշխատավարձերի հետպահումները վերադարձվում քաղաքացիներին։
     2․ Մշակվում են լուրջ մեխանիզմներ, որպեսզի գումարների կանխիկացումը դառնա անհնար, օրինակ հանգստանալու համար սոց փաթեթից օգտվողները ներկայացնում են ապացույցներ և երաշխիքներ, որ իրոք իրականացրել են իրենց իրավունքը։
     Միացյալ Երիտասարդական Լիգա նախաձեռնությունը վստահում է Ձեզ և ներկայիս կառավարությանը, հույս ունենալով, որ այս խնդիրը կկարգավորվի առաջնայինը, իսկ կոռուպցիային նպաստող և միայն սեփական գրպանը լցնելու մոլուցքով զբաղվողները կստանան իրենց արժանի պատիժը:

18454 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am