Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Թուրքական մամուլի անդրադարձը Հայաստան Դարոն Աճեմօղլուի հնարավոր այցին

16:15, երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ.
Թուրքական մամուլի անդրադարձը Հայաստան Դարոն Աճեմօղլուի հնարավոր այցին

Թուրքական մամուլում ակտիվորեն լուսաբանվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխարհահռչակ պոլսահայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցը, գրում է Ermenihaber-ը:

Թուրքական «Hurriyet» պարբերականի կայքում թեմայի վերաբերյալ հրապարակումը ներկայացվել է «Աճեմօղլուն է փրկելու Հայաստանը» վերնագրով:

Ընդդիմադիր «T24.com.tr» լրատվական կայքը լուրը հաղորդել է «Աշխարհի առաջատար տնտեսագետներից Աճեմօղլուն կկարգավորի Հայաստանի տնտեսությունը» վերտառությամբ:

Հետաքրքրական է նաև թուրքական «Ekonomihaber.com» տնտեսական ուղղվածությամբ կայքի հրապարակման վերնագիրը՝ «Հայաստանի վարչապետի օգնության կանչն Աճեմօղլուին»:

Մեկ այլ տնտեսական պորտալ՝ ekonomi7.com-ն Աճեմօղլուի՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ լուրը հաղորդել է հետևյալ վերտառությամբ՝ «Աճեմօղլուն թևքերը քշտել է Հայաստանի տնտեսության համար»:

«Աճեմօղլուն գնում է փրկելու Հայաստանի տնտեսությունը»,- գրում է «Milliyet» թերթի կայքը:

Թուրքական ազգայնական «Yeni çağ» թերթի կայքն էլ, իր հերթին, թեմայի վերաբերյալ լուրը հրապարակել է «Քեմալ Դերվիշի մոդելը Հայաստանում» վերտառությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով Աճեմօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին: «Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը:

| | |
10614 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am