Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Արտակ Հերիքյանն զբաղված է Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյան դարձնելով». Մարինա Թագակչյան

16:25, երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ.
«Արտակ Հերիքյանն զբաղված է Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյան դարձնելով». Մարինա Թագակչյան

Վերջին մի քանի օրերին թվում է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգը», նախկին «Հայլուրը», մնացել է «անտեր»։ Ալեքսան Հարությունյանն ազատվել է աշխատանքից, Հարություն Հարությունյանն էլ ասում են էսօր պաշտոնապես լքեց իր՝ Քաղաքական լրատվական վերլուծական ծրագրերի տնօրենի պաշտոնը: Այսօրվա դրությամբ օրակարգի փաստացի «տերը» մնացել է Արտակ Հերիքյանը, ով թերևս ոլորտի գիտակների կարծիքով զբաղված է Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյան դարձնելով։ Հասկանում եմ մարդը փորձում ա կաշվից դուրս գա, որ հետո կարողանա արդարացնի միլիոնի հասնող իր աշխատավարձը։ Այսինքն սա նաև ծրագրի մի մաս է, թե՞ սեփական տեղը չկորցնելու միտում։ Բայց ախր չի կարելի էդ աստիճան նույնությամբ, ոնց որ Ս. Սարգսյանին էին լուսաբանում, լուսաբանել Փաշինյանին։ Եթե այսպես շարունակվի, երևի մի շաբաթից Հայաստանի ազատ անկախ քաղաքացին կսկսի զզվել նրանից, այնպես ինչպես Սերժ Սարգսյանից։ Լրագրողներ ՍԹԱՓՎԵՔ՝ ինչպես կասեր դասականը:
     Հ.Գ. Ի դեպ Արտակ Հերիքյանն արդեն մեկ ամիս է եթեր դուրս չի գալիս: Ժողովրդի մեջ էլ տարածում են՝ հույս ունի ՀՀԿ-ն հետա գալու դրա համար իրան հեռու ա պահում:

| | |
42078 | 1