Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

ՀՀԿ-ականներն առաջարկում են բացառել շարժական տեսանկարահանող սարքերը

16:05, երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ.
ՀՀԿ-ականներն առաջարկում են բացառել շարժական տեսանկարահանող սարքերը

Շարժական տեսանկարահանող սարքերի մասին
     Հարգելի գործընկերներ, այսօր շրջանառության մեջ դրվեց իմ և պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գևորգ Կոստանյանի, Անդրանիկ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
     Ինչպես հիշում եք 2018թ. մարտի 3-ի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում բարձրաձայնվեց շարժական տեխնիկական միջոցներով ճանապարհային երթևեկության խախտումների արձանագրման փաստի հետ կապված մտահոգությունները և այդ ուղղությամբ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Քննարկումների արդյունքում որոշվեց փոփոխություն կատարել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում և ընդհանրապես ԲԱՑԱՌԵԼ ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից ճանապարհային անվտանգությունն ապահովելիս շարժական տեխնիկական սարքերով լուսանկարահանումը կամ տեսանկարահանումը:
     Նախագծի հիմքում ընկած են բազմիցս բարձրաձայնված մտահոգություններ առ այն, որ կա խնդիր Սահմանադրությամբ ամրագրված անձնական կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության պահանջների հետ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհային ոստիկանության ծառայողը չի ապահովում պատշաճ ծանուցումը։ Այլ կերպ ասած, այս կարգավորումը ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան պատասխաններ տալիս:

Հ.Գ. Նոր ձևավորված կառավարության կողմից համապատասխան առաջարկների դեպքում (անշարժ տեխնիկական միջոցների կիրառմամբ տեսանկարահանում կամ լուսանկարահանում), պատրաստ ենք դրանք քննարկել և ընդգրկել նախագծի մեջ։

ՀՀԿ-ականներն առաջարկում են բացառել շարժական տեսանկարահանող սարքերը
ՀՀԿ-ականներն առաջարկում են բացառել շարժական տեսանկարահանող սարքերը
| | |
7267 | 3
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Sona
Sona 16:20, 14.05.2018
Rad exeqh noreqh imanum cxaler?talanchiner; yete Nikole chnster varcgapet duqh es anoxe cheyiqh: izur meka jhoxovurde dzez chi endunum; qani tarinera talaneciqh keraqh xmeciqh jhoxoverdi arune; nor mtasumeqh cxaler; duqh jhoxoverdin cxmeleyiqh cheyiqh toxum shncher hangist aprer; dzer erecits jhoxovurde tariner stresneri meche anskasrel; isk hima hhk heracir; serjik herasar Pasapuset morasar
ՀՀ.ՔԱՂԱՔԱՑԻ
ՀՀ.ՔԱՂԱՔԱՑԻ 17:55, 14.05.2018
հայաստանի հայատյած կուսակցություն (հհկ). ձեր յուրաքանչյուր արտահայտած միտք, հաղորդակցություն, քննարկում և այլն, ժողովրդի կողմից արձագանքվել է (ինչպես կասեր ձեր միտք գալուստը), սեռական բնույթի հիշոցներով: Ես ընդհակառակն իմ խորհին շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ բոլորիտ. միայն ձեզ հաջողվեց ժողովրդին այնպիսի շան օրը գցել, որ նա էլ Չդիմացավ և ազգովի դուրս եկավ իր գոյությունը պաշտպանելու և պաշտպանեց: Դա տեսաք դուք, տեսանք մենք, տեսավ ամբողջ աշխարհը: Տասնամյակ շարունակ, հայատյաց քաղաքականություն եք վարել, հիմա ԼՌԵՔ գոնե, թող ժողովուրդը ձեզ մոռանա, կարող է հետո ների, գուցե: Իսկ եթե նամուս ունենաք, կփախչեք, ոչ միայն խորհրդարանից (շուտով չեք լինի), այլև հարևաններից, ընտանիքի անդամներից, որ ձեր պատճառով իրենցից են երես թեքում: Տեսեք այսօր ինչպես է հայությունը դրսում դիմավորում Նիկոլին, մեր Նիկոլին ու գետինը մտեք: