Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հույս ունենք, որ մեր տնտեսական համագործակցության վերջին լավ ցուցանիշները ոչ միայն կպահպանվեն, այլ նաև կբազմապատկվեն». Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ

14:25, երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ.
«Հույս ունենք, որ մեր տնտեսական համագործակցության վերջին լավ ցուցանիշները ոչ միայն կպահպանվեն, այլ նաև կբազմապատկվեն». Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ ՀՀ նոր կառավարության օրոք Մոսկվայի և Երևանի հարաբերություններն առավել դինամիկ կզարգանան, քան նախկինում:

«Ցանկանում եմ հաջողություններ մաղթել Ձեզ կառավարության ղեկավարի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կզարգանան աստիճանաբար, ինչպես նախկինում»,- ասել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես տարածաշրջանում մոտ գործընկեր և դաշնակից, ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում է արտասահմանյան ներդրումների գրեթե 35%-ը:

Պուտինը նաև հույս է հայտնել, որ ՌԴ-ի և ՀՀ-ի տնտեսական համագործակցության վերջին լավ ցուցանիշները ոչ միայն կպահպանվեն, այլ նաև կբազմապատկվեն:

16346 | 1
Facebook