Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն ասաց այն, ինչը քանի օր գլխիս մեջ էր». Ստյոպա Սաֆարյան

19:05, երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ.
«Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն ասաց այն, ինչը քանի օր գլխիս մեջ էր». Ստյոպա Սաֆարյան

Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն ասեց այն, ինչը քանի օր էր գլխիս մեջ էր ու մոռանում էի գրել: Հայաստանը միշտ եղել է հակամարտության կողմ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանն իհարկե լավ է ձևակերպում՝ Ադրբեջանը ցանկացել է, որ Հայաստանը ճանաչվի նաև պատերազմի կողմ, մինչդեռ 1992-ից ԵԱՀԿ-ում Հայաստանի արած բոլոր գրավոր ու բանավոր հայտարարություններում հստակ ասվել է, որ Հայաստանն Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնություններ չունի, ասել է թե՝ Ադրբեջանի հետ պատերազմի մեջ մտնելու շահագրգռություն չունի, ու սոսկ Արցախ անվտանգության երաշխավորն է: Նախկինում ու այժմ էլ շատերը այս պաշտոնական հայատարարությունները քննադատել են՝ ի նկատի ունենալով պատմական փաստերը, բայց Հայաստանի թիվ մեկ նպատակն է եղել պատերազմի կողմ չճանաչվելը: Լավ է դա, թե վատ է, այլ քննարկման հարց է: Բայց սա է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության՝ տակտիկական լուծման համար առաջադրված խնդիրներից մեկը: Իսկ տրատեգրական նպատակը եղել է Արցախին բանակցային կողմ դարձնելը:

| | |
13202 | 1