Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Ասյա Խաչատրյանի քրեական գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն». ՀՔԱՎ

15:05, երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ.
«Ասյա Խաչատրյանի քրեական գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն». ՀՔԱՎ

Արցախում ոստիկանների կողմից արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացած Ասյա Խաչատրյանի գործը քննում է ՀՀ ՀՔԾ-ն, բայց հոգեբանական ծառայության համար ուղղորդում են դիմել Արցախի իշխանություններին. այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

«Այս տարվա փետրվարին Արցախի ոստիկանությունում արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացած Ասյա Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում 2018 թ. ապրիլի 3-ին քրեական գործ է հարուցվել: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու նպատակով: Ասյա Խաչատրյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին և ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին դիմել է նաև Ասյա Խաչատրյանին հոգեբանական ծառայություն տրամադրելու հարցով»,- նշված է ՀՔԱՎ-ի հաղորդագրության մեջ:

| | |
4742 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am