Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Իմ թույլ տված սխալները եղել են ստիպված». Վալերի Օսիպյան

13:05, երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ.
«Իմ թույլ տված սխալները եղել են ստիպված». Վալերի Օսիպյան

«Նախկինում ինձ զայրացնում էին քննադատությունները, բայց իմ մեջ ուժ գտա ու փորձեցի յուրաքանչյուրին ականջ դնել և ուղղվել: Շնորհակալ եմ քննադատողներին... Չեմ ասում՝ իդեալական եմ, օրինական եմ եղել և այլն: Չեմ բացառում, միգուցե օրենքից շեղումներ են եղել, բայց իմ թույլ տված սխալները կամ շեղումները եղել են ստիպված ու ծանր հետևանքներ չեն ունեցել»,- այս մասին ասել է ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ «Ազատության» ուղիղ եթերում: Անդրադառնալով Շանթ Հարությունյանի ընտանիքի երեկվա հյուրընկալությանը՝ նշել է. «Շահենն իմ աչքի առաջ է մեծացել: Նրա մտածելակերպն ու գաղափարը տարբերվում են հասակակիցներից: Հորը՝ Շանթին վաղուց եմ ճանաչում՝ մոտ 15 տարի: Նրա ընտանիքին հյուրընկալելը նորմալ եմ համարում»:

Խոսելով նախընտրական շրջաններում թաղային հեղինակությունների՝ լրագրողների նկատմամբ ոտնձգությունների մասին, ոստիկանապետն ասել է. «Այնպես եմ ուզում լինի ընտրական շրջան ու թաղային որևէ հեղինակություն սկսի ակտիվանալ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ներկայացնում է «Ազատություն»-ը
| | |
15393 | 0