Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Սոչիում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տիգրան Սարգսյանի հետ (տեսանյութ)

11:55, երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ.
Սոչիում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տիգրան Սարգսյանի հետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպումներ է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդնի և ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Լրագրողները մասնակցել են միայն արարողակարգային նկարահանմանը: Առանձնազրույցները շարունակվել են փակ դռների հետևում:

Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին: Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Սոչիում է՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

| | |
8620 | 0