Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի ելույթը Սոչիի հայ համայնքի առջև (տեսանյութ)

23:35, կիրակի, 13 մայիսի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանի ելույթը Սոչիի հայ համայնքի առջև (տեսանյութ)

Մոտ մեկ ժամ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սոչի, որտեղ վաղը կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը: Սոչիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը:

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի առաջին կանգառը եղել է Ադլերի Սբ. Սարգիս եկեղեցու մոտ, որտեղ նրան դիմավորել են տեղի հայերը: Հավաքված հոծ բազմության առև ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինանը նրանց կոչ է արել վերադառնալ ու ներդրումներ անել մայր հայներիքում, որտեղ այսուհետ երաշխավորված կլինեն բոլոր ներդրումները: «Մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է։ Մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական տնտեսական, հոգեւոր ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացնելն է, ու նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը։ Ես Ռուսաստանի հայ և ռուս գործարարներին կոչ եմ անում, որ գան Հայաստան, անեն ներդրումներ, ստեղծեն աշխատատեղեր,- ասել է նա՝ հավելելով,- հայ-ռուսական հարաբերությունները լինելու են շատ ավելի ամուր, շատ ավելի դաշնակցային ու եղբայրական»:

Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի շրջանակներում

նախատեսված են Նիկոլ Փաշինյանի այլ երկկողմ հանդիպումներ:

41299 | 5
Facebook