Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնեց Սոչի, որտեղ վաղը կմասնակցի ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովին: Վարչապետը Սոչի է մեկնել ՀՀ կառավարական ինքնաթիռով, ինչի մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: Սպասվում է, որ գագաթնաժողովի շրջանակներում կկայանա ՌԴ և Հայաստանի ղեկավարների երկկողմ հանդիպումը: