Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում բազմահազարանոց ցույցեր են

15:35, կիրակի, 13 մայիսի, 2018 թ.
Իրանում բազմահազարանոց ցույցեր են

Իրանի մայրաքաղաք Թեհրանում և այլ խոշոր քաղաքներում անցկացվել է բազմահազարանոց բողոքի ակցիա՝ ընդդեմ ԱՄՆ-ի՝ միջուկային համաձայնագրից միակողմանի դուրս գալուն:

Ակցիային մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ: Նրանք ընդունել են հռչակագիր, որում ասվում է, որ ԱՄՆ-ի դուրս գալը և Իրանի հանդեպ մեղադրանքներ առաջ քաշելը ոչ մի հիմնավորում չունեն և վկայում է այդ երկրի՝ հեգեմոնիայի հավակնություներ ունենալու մասին: ԱՄՆ-ն, հաշվի չնստելով միջազգային օրենքների հետ, խառնվում է այլ երկրների ներքին գործերին, իսկ միջազգային հանրությունը դրա վրա աչք է փակում:

Հռչակագրում մեղադրվում են նաև եվրոպական երկրները, որոնք, իմանալով որ Իրանը ճիշտ է, շարունակում են աջակցել ԱՄՆ-ի քաղաքականությունը: Իրանի ժողովուրդն արդեն չի վստահում ոչ ԱՄՆ-ին, ոչ Եվրոպային, ասվում է հռչակագրի մեջ:

Իրանում բազմահազարանոց ցույցեր են
11201 | 1
Facebook