Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խոշոր ահաբեկչություններ Ինդոնեզիայում. մահապարտներից մեկը կին է եղել՝ իր մանկահասակ երեխաների հետ (տեսանյութ)

13:05, կիրակի, 13 մայիսի, 2018 թ.
Խոշոր ահաբեկչություններ Ինդոնեզիայում. մահապարտներից մեկը կին է եղել՝ իր մանկահասակ երեխաների հետ (տեսանյութ)

Ինդոնեզական Ճավա կղզում՝ Սուրաբաե քաղաքում, առնվազն 5 մահապարտ ահաբեկիչ պայթյուններ են իրականացրել 3 եկեղեցիների տարածքում: Մահապարտների թվում է եղել նաև մի կին՝ մանկահասակ երեխաների հետ, գրում է Associated Press-ը: Ահաբեկչության զոհերի թիվը հասել է 11-ի: Վիրավորվել է 41 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան: Դեպքի վայր է ժամանել նաև երկրի նախագահ Ջոկո Վիդոդոն:

3 պայթյուններից հետո ոստիկանները վնասազերծել են 4-րդ ռումբը:

9311 | 1
Facebook