Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Վճռաբեկ դատարանի դատավորների 80%-ին պետք է ուղարկել տուն». Գևորգ Գյոզալյան

21:15, կիրակի, 13 մայիսի, 2018 թ.
«Վճռաբեկ դատարանի դատավորների 80%-ին պետք է ուղարկել տուն». Գևորգ Գյոզալյան

Վճռաբեկ դատարանի մասին կամ սահմանադրական խաբկանք - Մի առիթով ասել եմ, որ դատական համակարգը առողջացնելու համար նախ և առաջ ՎԴ դատավորների 80%-ին պետք է ուղարկել տուն։ Եվ ահա կրկին պնդելով այս մոտեցումս, ցանկանում եմ արձանագրել, որ ՎԴ նախագահին և պալատների նախագահներին փոփոխելով ոչինչ չի փոխվելու, քանի որ առաջին, շատ անհաջող ձևակերպված Սահմանադրության 215-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն նրանք շարունակելու են այդ դատարանում պաշտոնավարել որպես դատավորներ։ Երկրորդ, ովքեր շփվել են ՎԴ-ի հետ կիմանան, որ այնտեղ կան թիմեր և այս թիմերը հիմքում ունենալով բացառապես իրենց ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ՇԱՀԵՐԸ, «լոբբինգ» են անում գործերը վարույթ ընդունելու/չընդունելու հարցերը և բոլորովին էական չէ թե ՎԴ նախագահը կամ պալատի նախագահներն որպես նախագահ բավարարում կտան իրենց ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ՇԱՀԵՐԻՆ թե որպես դատավորներ։ Երրորդ, կոնկրետ այս պահին իմ վարույթում գտնվում է մի գործ, որով առաջին ատյանի դատավորը (կոնֆիդենցիալ) հստակ ինձ հասկացնել է տվել, որ ՎԴ դատավոր Մ-ն ցուցում է տվել թե ինչ վճիռ պետք է գրվի և արդյունքում գրվել է ակնհայտ կրկնում եմ ակնհայտ ԱՊՕՐԻՆԻ վճիռ։ Կհետաքրքրի ԲԴԽ նախագահին, պատրաստ եմ ԿՈՆՖԻԴԵՆՑԻԱԼՈՒԹՅԱՆ պայմաններում ներկայացնել այդ գործի մանրամասները, միաժամանակ չակնկալելով որևէ աջակցություն, քանի որ այդ գործով ես պայքարելու եմ մինչև վերջ․․․

14095 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am