Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Պարոն Ցոլակյանին հիշեցնեմ, որ ՇՊՀ-ում իրավիճակը սրված է 8 ամիս և որևէ քաղաքական ենթատեքստ երբևէ չի ունեցել». Գագիկ Համբարյան

20:15, շաբաթ, 12 մայիսի, 2018 թ.
«Պարոն Ցոլակյանին հիշեցնեմ, որ ՇՊՀ-ում իրավիճակը սրված է 8 ամիս և որևէ քաղաքական ենթատեքստ երբևէ չի ունեցել». Գագիկ Համբարյան

Ի պատասխան ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի երկու հայտարարությունների

Մայիսի 11-ին ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը բավական ակտիվություն դրսևորեց՝ կապված Շիրակի պետհամալսարանում տեղի ունեցող իրադարձությունների հետ... Զարմանալի մի բան, որովհետև այս 8 ամիսների ընթացքում պարոն Ցոլակյանը պահպանում էր անտարբեր լռություն... Զարմանալի է նաև այն, որ ՇՊՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների և դրանց արձագանքներին ի պատասխան` ԱԺ պատգամավորը պատասխանում է գրեթե նույն ոճով, ինչ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը. փորձում են իրենց ուղղված քննադատությունների հետևում ինչ-որ քաղաքական դրդապատճառներ տեսնել, որն ուղղակի ծիծաղելի է... Սա երևի փորձված կոմունիստա-ՀՀԿ-ական ոճի ինքնապաշտպանության ձև է...
     Հարգարժան պարոն Ցոլակյանին հիշեցնեմ, որ ՇՊՀ-ում իրավիճակը սրված է 8 ամիս (2017 թ. սեպտեմբերից) և որևէ քաղաքական ենթատեքստ երբևէ չի ունեցել...
     Պարոն Ցոլակյան, պետք չէ կեղծ օրակարգ ստեղծել և դրա շուրջ քննարկումներ անցկացնել... Լինելով ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ` Դուք պարտավոր էիք ուշադիր լինել մեր բուհում տեղի ունեցող իրադարձություններին,այնինչ միշտ գերադասել եք հեռու մնալ ու բազմիցս դժգոհել եք, որ մենք Ձեզ ներքաշում ենք բուհի խնդիրների մեջ... Հետաքրքիր է, իսկ ո՞ւմ պետք է ներքաշենք, եթե ոչ Շիրակի պետհամալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին... Մարտի 24-ի ֆարս-մեծ խորհուրդ կոչվածի ժամանակ մի արտահայտություն եք արել՝ Տղաների բարձրաձայնածը կեղծ օրակարգ է...: Հետաքրքիր է, որ ԿԳ արդեն նախկին նախարար Լևոն Մկրտչյանը հենց Ձեր ներկայությամբ հայտարարեց, որ մեր բարաձրաձայնած շատ հարցեր տեղում հրահանգել է լուծել Սահակ Մինասյանին, իսկ Դուք Հռոմի պապից կաթոլիկ երևալու համար մեր բարձրաձայնած խնդիրները կեղծ օրակարգ եք անվանում... Ո՞րն է կեղծ օրակարգը... Այն, որ Սահակ Մինասյանը ինտեգրված ուսուցման ձև էր մտցրել ՇՊՀ-ում,որը գոյություն չունի Հայաստանում,այն որ 50 տոկոսով կրճատել էր լսարանային ժամերը, այսպես կոչված, թերբեռնված կուրսերում, այն, որ ուսումնական պլանները և դասաբաշխումները հաստատվում են հոկտեմբերի 2-ին, այն, որ գրադարանային ֆոնդի կեսից ավելին է ոչնչացրել, այն, որ 100 միլիոնից ավելի գումար է ծախսել բուհի դահլիճի վերանորոգման համար, այն, որ ԿԳՆ-ին տրամադրված փաստերը չեն համապատասխանում հիմա ներկայացված ՇՊՀ ռեկտորի հաշվետվության հետ, այն, որ կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրեր է մատուցում ՇՊՀ-ում,այն, որ Սահակ Մինասյանի վերջին հաշվետվության ֆինանսական մասը խայտառակություն է, և բուհի ֆինանսական բացասական սալդոն կազմում է 242 273 000 դրամ, որը հանցագործություն է, քանի որ այն չպետք է գերազանցեր բուհի բյուջեի 10 տոսկոսը,այնինչ կազմում է 20 տոկոս,այն, որ Սահակ Մինասյանը Ձեր իսկ լռության պայմաններում կոպտորեն խախտում է համալսարանի կանոնադրությունը և իր ցանկությամբ դեկանների ընտրություն է անցկացնում, ապօրինաբար աշխատակիցներ է ազատում և այլն... Ո՞րն է այստեղ կեղծ օրակարգ, պարոն Ցոլակյան...
     Դուք և ԿԳ նախարարը չէի՞ք ասում, որ Սահակ Մինասյանի թիկունքին,իսկ ես կասեի բեսպրեդելության հետևում կանգնած է Սերժ Սարգսյանը... Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստի հրավիրմանը,ապա ասեմ,որ այդ խորհդի 95 տոկոսը Սահակ Մինասյանի «մարդիկ» են (քրոջ հարս, քրոջ թոռների քավոր, բուֆետի աշխատող, նախկին աշխատանքային մտերիմներ և այսպես շարունակ), և մենք բացարձակ չենք հավատում նրանց անկողմնակալությանը... Նույն այդ հոգաբարձուների խորհուրդը ևս պետք է պատասխան տա Սահակ Մինասյանի գործունեության համար...
     Պարոն Ցոլակյան, ՇՊՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները պահանջում են անհապաղ հանգուցալուծում... Մենք խոսում ենք ՓԱՍՏԵՐՈՎ և ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ,որոնք ամրագրված են ԿԳՆ-ի հաշվետվության,ինչպես նաև այլ փաստաթղթերում...Մենք չենք առաջնորդվում կոլխոզ-սովխոզային կոլեկտիվության սկզբունքով և կեղծ ստորագրահավաքներով,որը ևս ռեկտորի օգտին չէր... Մինասյանի հետ ցանկացած շփում միշտ էլ մարդկանց ի վերջո կանգնեցնում է սահմանային իրավիճակի առաջ: Որպես ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ` կոչ ենք անում Ձեզ դադարեցնել Ձեր լիազորությունները. Դուք և մենք ապրում ենք Նոր Հայաստանում…
     Դեռ Ձեզ հավատացող ու հարգող ՝ Գագիկ Համբարյան, Հովհաննես Խորիկյան

| | |
4754 | 1