Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարո՞ղ է Սերժից ուժեղ ես. հրաժարական կտաս, այն էլ ո՜նց կտաս». Բախշյանը՝ ՇՊՀ ռեկտորին. ՈՒՂԻՂ

12:40, հինգշաբթի, 10 մայիսի, 2018 թ.
«Կարո՞ղ է Սերժից ուժեղ ես. հրաժարական կտաս, այն էլ ո՜նց կտաս». Բախշյանը՝ ՇՊՀ ռեկտորին. ՈՒՂԻՂ

«Ինքը համառում է, ասում է՝ ես չեմ տալու հրաժարական: Մենք էլ ասում ենք՝ կտաս, այն էլ ո՜նց կտաս:

Կարո՞ղ է Սերժից ուժեղ ես: Դու պիտի տա՛ս այդ հրաժարականը: Քեզ չենք թողնելու թռնես, մենք արդեն փորձ ունենք, թե ինչպես ձեր նմանների ոտքերը պինդ կապենք, որ պատասխան տաք ձեր արածների համար»,- այսօր Շիրակի պետական համալսարանի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց կրթության փորձագետ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Դիմելով ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանին, ասաց. «Ֆելիքս Ցոլակյան, քոռ գրոշ չարժե ձեր քվեարկությունը Նիկոլ Փաշինյանի օգտին, եթե այս ընթացքում ձեր խիղճը չի արթնացել և դուք չեք կանգնել ուսանողների կողքին... Պարոն Ցոլակյանը չգիտեմ ինչի է սպասում, ում է սպասում: Սերժը չկա՛, փոխվել է ամեն ինչ, պետք է արագ կողմնորշվել, այսօր արդեն Նիկոլ Փաշինյանն է կառավարում»:

Ա. Բախշյանի խոսքով՝ հրաժարականը, որը պետք է տա ՇՊՀ-ի ռեկտորը, շատ պատվաբեր է, նա պետք է հեռացվի: Ավելին՝ նա պետք է կառավարման խորհրդում, օրենքով սահմանված կարգով, դադարեցնի ռեկտորի իրավասությունները. «Մենք սա ենք պահանջում»,- շարունակեց Բախշյանը՝ հավելելով, որ կանգնելու են այնքան, մինչև Ֆելիքս Ցոլակյանը գա, հրավիրի կառավարման խորհուրդ և ցույց տա, որ ինքը ժողովրդավար կառավարման հենսայուն է:

16904 | 3
Facebook