Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանի նախագահի հետ Արցախի անունից պետք է բանակցի Արցախի նախագահը». Նիկոլ Փաշինյան

16:40, չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ.
«Ադրբեջանի նախագահի հետ Արցախի անունից պետք է բանակցի Արցախի նախագահը». Նիկոլ Փաշինյան

«Քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն և բարձրաձայնում է Երևանը, Զանգեզուրը վերցնելու մասին, փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է: Դա կարող է լինել այն դեպքում, երբ կստանանք հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այո, հարցը պետք է լուծվի բանակցային, խաղաղ ճանապարհով»,- Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնել է, որ բանակցային ձևաչափը լիարժեք չէ, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության կողմերից մեկն՝ Արցախի ղեկավարությունը: «Պետք է բացառվի խնդրի ուժային լուծման վերաբերյալ որևէ մոտեցում ու դիրքորոշում: Իմ հայտարարությունները բանակցությունների վերաբերյալ լրջագույն նորություններ են պարունակում ու ամենալուրջը հետևյալն է՝ պատրաստ եմ Հայաստանի անունից բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց Արցախի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ պետք է բանացկի Արցախի իշխանությունն՝ ի դեմս Արցախի նախագահի»,- ասել է Փաշինյանը:

Տեսանյութն՝ «Ազատության»
9501 | 1
Facebook