Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում». Վիգեն Սարգսյան

13:45, չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ.
«Ես տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում». Վիգեն Սարգսյան

«Ես տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում, որովհետև հեղափոխությունը դա պետաիրավական համակարգի փոփոխություն է, իսկ մեր մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն՝ խորհրդարանի մի ֆրակցիայի ներկայացուցիչը փոխարինել է մեկ այլ ֆրակցիայի ներկայացուցչին վարչապետի պաշտոնում: Այն, ինչ ունենք հիմա, իրավական առումով անհասկանալի մոդել է»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասել է Պաշտպանության պաշտոնաթող նախարար Վիգեն Սարգսյանը:

«Երբ որ մենք ունենք խորհրդարանական մեծամասնություն և դրա հետ մեկտեղում ենք փոքրամասնություն ներկայացնող վարչապետ՝ դա վտանգներով լի է, որովհետև ի՞նչ է նշանակում այդպիսի կարգավիճակը. նշանակում է, որ ամեն անգամ, երբ մեծամասնության որշումը ձեռք չտա փոքրամասնությանը և կառավարությանը, նրանք պետք է մարդիկ դուրս բերեն փողոց և ճնշում գործադրեն պատգամվորենրի վրա իրենց կամքին դեմ քվեարկելու: Դա ամեն ինչ է բացի ժողովրդավարություն լինելուց: Իրականում դա շատ վտանգերով լի ձև է, որովհետև միշտ գտնվելու է մարդ, ով ավելի շատ մարդ կարող է փողոց դուրս բերել: Եվ մենք շատ արագ կարող ենք հայտնվել տարօրինակ վիճակում»,- կարծիք է հայտնել Վ. Սարգսյանը:

13302 | 0
Facebook