Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սերժ Թանկյանը BBC-ին պատմել է եզակի հեղափոխության մասին (տեսանյութ)

12:25, չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ.
Սերժ Թանկյանը BBC-ին պատմել է եզակի հեղափոխության մասին (տեսանյութ)

Հայ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը, ով շաբաթներ շարունակ գլխավորեց իշխանության դեմ բողոքի ցույցերը, երեկ ընտրվեց ՀՀ նոր վարչապետ, գրում է BBC-ն:

BBC-ին հարցազրույց է տվել աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն, ով Նիկոլ Փաշինյանի հետ Հանրապետության հրապարակում տոնել է այդ հաղթանակը, պատմել է եզակի հեղափոխության մասին:

«Այդ հեղափոխությունը եզակի էր, նման բան ամեն օր տեղի չի ունենում: Նիկոլն ակտիվիստ էր, ընդդիմադիր քաղաքական գործիչ, ով պայքարում էր մարդկանց իրավունքների, սոցիալական անվտանգության համար, և այսպես կոչված, մաֆիոզների դեմ: Այդ կառավարությունը փոփոխության կարիք ուներ, և այդ պահը եկավ, երբ մարդիկ երիտասարդությունը ոտքի ելավ: Եվ դա իսկապես եզակի էր»,- ասել է Թանկյանը:

16245 | 2
Facebook