Հայտնի են «Եվրոտեսիլ 2018» միջազգային երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները: Դրանք են Ավստրիա, Էստոնիա, Կիպրոս, Լիտվա, Իսրայել, Չեխիա, Բուլղարիա, Ալբանիա, Ֆինլանդիա, Իռլանդիա:
Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանը չհաղթահարեց կիսաեզրափակչի փորձությունը: Մրցույթից դուրս են մնացել նաև Ադրբեջանն ու Բելառուսիան:
Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին: